Մի խումբ երիտասարդներ,խմբագրություն են ուղարկել մի նամակ, որով ուզում են իրենց կոչը լսելի դարձնել Շուշան Պետրոսյանին:
 
Ինչպես արդեն հայտնի է, մայիսի մեկին կայացած քվեարկության ժամանակ Շուշան Պետրոսյանը չկիսեց հասարակության մեծ մասի վստահությունը և դեմ գնալով ժողովրդի պահանջին, իր քվեն չտվեց Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու օգտին:
 
Այս հանգամանքն, իսկապես մեծ դժգոհություն և հիասթափություն առաջցրեց մարդկանց մոտ, և առաջինը հենց այն պատճառով, որ Շուշանը մշտապես հանդես է գալիս հայրենասիրական կոչերով և տպավորություն ստեղծում, որ ինքը հասարակութան և հատկապես հայոց բանակի ներկայի ու ապագայի հանդեպ մեծ անհանգստություն ունի:
Երբ հիասթափվում ես մեկից, ում ժամանակին սիրել, հարգել ու մեծարել ես, ապա այդ հիասթափության ցավն ավելի քան խորն է լինում:
Իսկ Շուշան Պետրոսյանը, մինչ քաղաքական գործունեությամբ զբաղվելը, վայելել է ժողովրդի թե սերը և թե հարգանքը, ու արժանացել մեծարման:
Սիրելի Շուշան, քանի դեռ շատ ուշ չէ, վայր դիր պատգամավորության մանդատն ու դուրս արի Հանրապետական կուսակցությունից:
Հավատա՝ չի կարող մի ամբողջ ազգ սխալ լինել, իսկ այսօր, անգամ սփյուռքահայ համայնք է իր ակտիվ մասնակցությունն ունենում այս ընդվզմանը:
Հենց այսօր վայր դիր մանդատն ու հավատա, որ այս դեպքում Դու հնարավորություն կունենաս հետ բերել հասարակության սերն ու նախկին վերաբերմունքը:
Վայր դիր մանդատն ու զբաղվիր այն գործով, որն ամենալավն է ստացվում Քեզ մոտ: