Հայաստանում քաղաքական հեղափոխություն արդեն իրողություն է: Ի վերջո քաղաքացիները ստիպեցին գործող ՀՀԿ-ական իշխանության գալ իրականաության դաշտ և ստիպել նրանց ճանաչել ժողովրդի իշխանությունը:
 
Սակայն հեղափոխությունն այսքանով դեռ չի ավարտվել և իր վերջնական հաղթանակին չի հասել: Շատերը այսօր խոսում են ՀՀԿ-ականների հնարավոր հակահեղափոխական քայլերի մասին, բայց իրականության մեջ ՀՀԿ-ան այլևս վտանգավոր չէ:
Այս հեղափոխության հաղթանակի համար շատ կարևոր է, որպեսզի հեղափոխություն տեղի ունենա նաև հասարակության ներսում: Հեղափոխությունը իրականություն կդառնա այն ժամանակ, երբ քծնանքը, սուտը, շողոքորտությունը և ստորաքարշությունը տեղ չունենա հասարակական հարաբերություններում:
Հեղափոխության հաղթանակի համար շատ կարևոր է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը և իր թիմը թույլ չտան նախկին իշխանությունների առաջ խոնարհված տարբեր տրամաչափի գործիչներին այս անգամ խոնարհվել:
եղափոխությունը կկայանա այն ժամանկ, երբ Փաշինյանի իշխանությունը թույլ չտա ՀՀԿ-ի համար ձայն հավաքած թաղի շուժանին այս անգամ ձայն հավաքել իրենց համար: Այդ կերպ նրանք կփոխեն հասարակական հարաբերությունների փիլիսոփայությունը: Այդ կերպ կփոխվի հասարակության որակը:
Եվ այս պահին կա վստահություն, որ Փաշինյանը ավարտին կհասցնի իր սկսած սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը:
Հ.Գ. Այս օրերին ամենատհաճ երևությը երգիչ Արամոյի միանալն էր հեղափոխությանը: Մարդ, որը դեռ ամիսներ առաջ խոնարհվում էր առաջին տիկին Ռիտա Սարգսյանի առաջ եկել էր հրապարակ մերժելու Սերժ Սարգսյանին:
Արամոն իր այդ քայլով դարձավ մեր հասարակության ներսում առկա քծնանքի սիմվոլը, որից պետք է ազատվել. գրում է Politik.am-ը: