Հրդեհ Գյումրիում
Դեկտեմբերի 10-ին, ժամը 23:53-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում այրվում է ավտոտնակի կտուր, որին հարակից կան գազի խողովակներ:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:32-ին, մարվել՝ 00:55-ին:
 
Այրվել են քարաշեն ավտոտնակի փայտյա ծածկը և կտուրի փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ (մոտ 40 քմ):