Ժամեր առաջ ավարտվեց ՀՀԿ խմբակցության նիաստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստում ընդունվեց որոշում եւ խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի հանրապետական խմբակցությունը, իր թեկնածուին ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլում կրկին չի առաջադրելու եւ աջակցելու է առաջադրված թեկնածուին դառնալ վարչապետ:
 
Սա նշանակում է, որ հանրապետականը տալու է մոտ տաս ձայն Նիկոլին Փաշինյանին, որպեսզի նա լրացնի իրեն չբավարարող ձայները եւ ընտրվի վարչապետ:
Հայաստանը մայիսի 8-ին կունենա վարչապետ, իսկ ՀՀԿ-ն աջակցելու է Խորհրդարանի 1/3 կողմից առաջադրված թեկնածուին։