HSBC բանկի մահացած անվտանգության աշխատակիցը 19-ամյա Խաչատուր Գալստյանն է:
Խաչատուր Գալստյանը ընկերությունում աշխատում էր 2016 թվականից:
Վիրավորում ստացած մյուս աշխատակիցը Եղվարդի բնակիչ 25-ամյա Արամ Մկրտչյանն է: Նա ընկերությունում աշխատում էր 2015 թվականից: Նշենք, որ նա վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում եւ վիրահատվել է: Այս պահին նա գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ինտենսիվ թերապիայի բաժնում: