«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպելու է քաղհասարակության ներկայացուցիչների հետ։
Հանդիպումը կայանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակության գրասենյակում, ժամը՝ 19։00-ին։
ՔՊ մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը Hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ ցանկանում են լսել՝ ինչ են առաջարկում քաղհասարակության ներկայացուցիչները, ինչ մտահոգություններ ունեն․ «Հանդիպումը տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի, մեր կուսակցության մի քանի անդամների եւ քաղհասարակության ներկայացուցիչների միջեւ։ Անցյալ անգամ քաղակտիվիստների հետ հանդիպմանը, հրավիրել ենք այն մարդկանց, ովքեր ակտիվ են եղել՝ անկախ քաղաքական հայացքներից»։
Հիշեցնենք, որ մինչ «Իմ քայլը» նախաձեռնության մեկնարկը, Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպում էր ունեցել քաղհասարակության հետ։