Aysor.am: Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Աղադադաշ Քերիմովի դուստրն ամուսնացել է ազգությամբ հայ երիտասարդ գործարարի հետ:
 
«Երկու երիտասարդների սերն ի սկզբանե պառակտում էր առաջացրել աղջկա ընտանիքում, ինչի հետևանքով նրա հայրը, որը դեմ էր զույգի ամուսնությանը, որոշ ժամանակով նույնիսկ բաժանվել էր ազգությամբ հայ կնոջից։ Սակայն ավելի ուշ ներընտանեկան կոնֆլիկտները հարթվել են: Արարողության ժամանակ հնչել են ադրբեջանական ու հայկական երգեր, ուրախ ծնողները միմյանց հետ պարել են, հյուրերի շարքում եղել են երկու ազգերի ներկայացուցիչներ», - հայտնում է ադրբեջանական Minval.az-ը: 
 
Նաև նշվում է, որ ամուսնությունը տարաձայնությունների ու պառակտության պատճառ է դարձել ադրբեջանական համայնքի ներսում: Ոչ բոլորն են այս հարցում համակարծիք իրենց առաջնորդի հետ, շատերը հավանություն չեն տալիս նրա որոշմանը: