«ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք անհարմար իրավիճակներից խուսափելու համար որոշել են իրենց մեքենաների վրայից հանել ԱԺ հատկացրած պետհամարանիշները՝ փոխարենը փակցնելով սովորական համարանիշներ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականներից շատերը վախից են այդպես վարվել, որպեսզի հանկարծ ցուցարարներն իրենց նկատմամբ անցանկալի գործողությունների չդիմեն, հատկապես, երբ ՀՀԿ-ականները չքվեարկեցին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: Մեզ հայտնի դարձավ, որ մասնավորապես իր մեքենայից ԱԺ-ի կողմից տրամադրված համարանիշը հանել է ԱԺ պատգամավոր Հարություն Կարապողոսյանը: Այդպես են վարվել նաեւ այն ՀՀԿ-ականները, որոնք Փաշինյանի դեմ ճղճիմ ելույթներ էին ունենում՝ այդպես հարուցելով բնակչության զայրույթը: