ՊԵԿ նախագահի որոշմամբ, 10 օրով կասեցվել է Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Երեւան սիթի»-ի գործունեությունը։ Պատճառը ՀԴՄ կտրոն չտալն է եղել, իսկ որոշումը վերաբերում է մայիսի 4-13-ն ընկած օրերին։
 
Բայց նախօրեին արդեն «Սիթին» փակ էր, իսկ փակողը ոչ թե ՊԵԿ-ն էր, այլ՝ ցուցարարները, որոնք սուպերմարկետի վրա փակցրել էին «Լֆիկնոցը փակ է» գրություններ, կրծկալ էին կախել խանութի վրա եւ դրա դիմաց ակցիա էին անում։ Հավանաբար, հենց այդ ակցիաներից ելնելով էլ՝ Ալեքսանյանն օրինականացրել է այդ փակումը։
 
Պարզապես երեւի չէր սպասում, որ նման զարգացումներ կլինեն, եւ ցույցերը կդադարեցվեն։