Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել։
 
Կարեն Կարապետյանի ստորագրած որոշման համաձայն՝ Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես կդրվի Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Պողոսյանի վրա։
 
Հիշեցնենք ՝ Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը մայիսի 2-ին հրաժարական է տվել։