26 տարեկան երիտասարդի սպանության կասկածանքով ձերբակալել են «Նռան հատիկ» սերիալում նկարահանված դերասանին։
 
Երևանում տեղի ունեցած սպանության գործով այսօր՝ մայիսի 4-ին, ձերբակալվել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրան կասկածում են այսօր 26-ամյա Գոռ Գասպարյանին դանակի մի քանի հարվածով սպանելու մեջ։
Կասկածյալ Ռ. Հովհաննիսյանը քննչական մարմնին հայտնել է, որ ինքը դերասան է և նկարահանվել է «Նռան հատիկ» սերիալում։
Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները ձեռք են բերել տեսանյութ, որը ֆիքսել է տեսախցիկը, թե ինչպես է տեղի ունեցել սպանությունը։
Նշենք, որ սպանությունը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 4-ին։ Ժամը /uploads/as_6511_22982_564373_180504071757./uploads/as_6511_22982_564373_180504071757.:5/uploads/as_6511_22982_564373_180504071757.-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում երիտասարդ տղայի դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում հայտնաբերել էին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 97 շենքի բնակիչ, 26-ամյա Գոռ Գասպարյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա եղել էր սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 3 հետք: