7%! Հայ ժողովրդի ՚՚յոթ տոկոսը՚՚ բավական էր, որ ավարտին հասցներ թավշյա հեղափոխությունը։ Սա առաջին և միակ հեղափոխությունն էր, որը սկսվեց և ավարտվեց առանց արյունի, առանց ծեծի և ջարդի,առանց բռնի ուժի, և այս ամենը շնորհիվ Նիկոլ Փաշինյանի և աննահանջ ժողովրդի !
Ես անձամբ, և շատ հայեր, հեռու գտնվելով իրենց երկրից, իրենց բնակավայրից, ամբողջ այս օրերի ընթացքում հոգեպես և ամբողջ սրտով եղել են մեր ժողովրդի՝ հայ ազգի կողքին։ Բոլորս զգոն և մտառու հետևում էինք, թե որն է լինելու մյուս քայլը, անհանգստությունից թթվածինը ցնդում էր, 24 ժամ անընդմեջ նայում էինք, թե ինչպես եք արևի տակ մեկքաղաքից մյուս քաղաք քայլում, փողոցներ փակում և ամեն երեկո մի մարդու նման հավաքվում հանրապետության հրապարակում և հարգանքով լսում ամեն խոսացողի խոսքը։
 
Սա արեց մի մարդ, ով 360 աստիճանով փոխեց հայ ազգի ճակատագիրը, ճանապարհին անընդհատ հանդիպող «ոչ»-ին անտեսելով գնաց միայն առաջ, որովհետև նրա և մեր համար չկա «ետ» բառ ու եթե մեզ պետք է, մենք կշրջվենք և կգնանք միայն «առաջ՚»։
Նիկոլ Փաշինյան, դուք բառիս բուն իմաստով հմուտ առաջնորդի պես բաց չթողեցիք դեպի ձեզ մեկնած ձեռքերը, ազգին հավաքեցիք մեկ ուժեղ բռունցքի պես և ցույց տվեցիք, որ ոչինչ դեռ կորած չէ, որ կարող ենք ետ բերել ամեն ինչ։ Ճիշտ է, փոքր ինչ դժվարություններով, բայց դա մեզ կհաջողվի։
Շնորհակալ ենք ձեզ առաջին մեծ քայլ անելու համար, գիտակցելով, թէ ինչ է ձեզ սպասվում։ Դուք մեկ վարկյան անգամ չմտածեցիք ետ գնալու կամ հանձնվելու մասին։
Շնորհակալ ենք այս ամենին վերջ դնելու համար, հասկացնելու, թե ով ենք մենք իրականում և ինչպիսին կարող ենք լինել, որ հանրապետության հրապարակում կանգնած 500,000 հազար, իսկ հաջորդ օրը արդեն ամբողջ Հայաստանը ոտքի ելավ, որ այնպես կարող էին իրար հետ շփվել և վերաբերվել, կարծես թե մեկը մյուսին յուրահատուկ ձևով է ճանաչում…
Չեղավ ոչ մի քաշքշուկ, ոչ մի բռնի վերաբերմունք, այլ հակառակը՝ սիրալիր, բարեհամբյուր, հանդուրժող և հասնող։ Ամերիկահայ ժողովուրդը, Մոսկվայաբնակ հայերը և այն հայերը, ովքեր որ ուրիշ երկրներում են՝ նրանք բոլորը Հայաստանի կողքն են և մենք ուր էլ լինենք, ինչ էլ անենք, մեկ է, մեր արյունը հայի արյուն է!
Նիկոլ Փաշինյան, մեր շատ սիրելի և դուխով վարչապետ, խոսքս ավարտելով կցանկանամ ասել հետևյալը․
«Առանց ձեր քաջության և վստահության մենք այս ամենին չէինք հասնի, աոանց ձեր կնոջ՝ Աննայի, որովհետև երբ ձեզ բանտարկել էին, այդ օրը երեկոյան հանրապետության հրապարակում ձեր կինը ելույթ ունեցավ, և նրա ելույթը ոչ մի կետերով չէր տարբերվում ձեր ելույթի կետերից, որովհետև նույն ուժը , նույն հավատը ու սերը ինչ դուք էիք տալիս, նույնը ձեր կինն էր տալիս, նույն վստահությունը, ոգեշնչանքը և լույսը մեր փայլուն ապագայի համար, մեր ազատ և անկախ Հայաստանի համար։
Միշտ եղել եմ հպարտ, որ հայ եմ, կամ ու կլինեմ! Շնորհակալ ենք բոլորս, անչափ հպարտ, որ ունոնք ձեր նման հերոս․ Կանցնեն տարիներ և այս մասին հիշելուց և պատմելուց կասենք՝ «Իսկ Նիկոլի թվին․․․»:
Հպարտ հայուհի՝ Աննա Հարությունյան — 20տ.
Նամակն ուղարկված է Խոսում է Երևանը ֆեյսբուքյան էջին