Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանին։
 
Կենսագրություն.
Ծնվել է 1983թ., դեկտեմբերի 4, ք. Երևան
Կրթություն
2000-2006թթ.-Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետ, իրավաբան
2009թ.- ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան
Աշխատանքային գործունեություն
2003-2006թթ.-ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ
2006-2007թթ.-ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջատար մասնագետ
2007թ.-ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս
2007-2008թթ.- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ
2008թ. մայիսի 19-ից սեպտեմբերի 30-ը- ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական
2008-2011թթ.-ԱԺ նախագահի խորհրդական
2012-2015թթ.-ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ), Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ էթիկայի հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերով, ինչպես նաև ՄԻԵԴ դատավորների ընտրության հարցերի հանձնաժողովի անդամ
2015 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար
Այլ տվալներ
Իրավաբանական գիտությունների թեկնածու է, մի շարք գիտական հոդվածների, գիտական աշխատանքների հեղինակ և համահեղինակ:
Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
2017 թվականից` ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ։
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:
arpine
Կյանքում կարեւորում է.
Կյանքում ամենակարևորն ինքս ինձ հետ ազնիվ լինելն է. երբ մենակ մնամ, չամաչեմ իմ որևէ արարքից: Ես ինձ լիարժեք եմ զգում: Ինձ համարում եմ երջանիկ մարդ, չեմ ձգտում ու չեմ ուզում ունենալ ավելին, քան ունեմ: Ինձ պակասում է երևի թե միայն անձնական երջանկություն կառուցելն ու ընտանիք ունենալը: Բայց դա էլ թերիության զգացում չի առաջացնում:
արփ
Տղամարդկանց մասին.
Չեմ սիրում բամբասկոտ տղամարդկանց, փոքրոգի տղամարդկանց, տղամարդը պետք է մեծահոգի լինի, դա նրա թերևս ամենակարևոր առանձնահատկություններից մեկն է:
Կատարյալ մարդիկ ընդհանրապես չեն լինում, կատարյալ տղամարդիկ` առավել եւս, բայց տղամարդը պետք է լինի ուժեղ, ինքնավստահ եւ մեծահոգի: Կողքիս պատկերացնում եմ նրան, ով բարի է, մեծահոգի ինքնաբավ և ինքնավստահ՝ իմ կողքին գտնվելու համար, և ում համար ես պատրաստ կլինեմ առավելագույն զիջումների։
աաա
Քաղաքականություն.
Այնպես, ինչպես յուրաքանչյուր մարդկային հարաբերության մեջ մարդիկ ձգտում են ազնվությամբ և «խաղի կանոնների պահպանմամբ առաջնորդվել, կցանկանցայի, որ քաղաքականության մեջ էլ այդպես լիներ. լիներ ավելի շատ ազվնություն:
122410202175
Կարիերա, թե՞ ընտանիք.
Հանուն կարիերայի չպետք է ստորադասել ընտանիքը, բայց միևնույն ժամանակ ընտանիքն ու կարիերան չպետք է փորձել հակադրությունների դաշտում դիտել։ Դա մեր ազգային հոգեբանությանը բնորոշ խնդիր է, որը երբեք համադրության, հանգիստ բնականոն օրինաչափ զարգացման ուղով չենք տեսնում։
Երբ ակտիվ է կնոջ դերը, մասնավորապես, երբ նա գործում է հասարակական-քաղաքական դաշտում, ապա դա անմիջապես իր ետևից բերում է թելադրանք, հարցադրումներ ընտանիքի ու կարիերայի հակադրությամբ։ Հուսով եմ, ինչ-որ տեղ անգամ վստահ եմ, ինձ երբեք նման ընտրության առջև չեն կանգնեցնի, սակայն երբ անհրաժեշտություն առաջանա կընտրեմ ընտանիքը։
2(44)
Գեղեցկություն եւ խելք.
Թե գեղեցկությունը եւ թե խելքը բնատուր են լինում եւ մեկը մյուսին երբեք չեն խանգարում, թեեւ հատկապես մեր հասարակությունում գեղեցկությունը հաճախ դիտվում է որպես խելքի հականիշ, երբեմն էլ` խելքի բացակայության հիմնավորում կամ արդարացում:
Մոնիկա Բելուչին ասել է, որ գեղեցկությունը խնդիր է դառնում երկու դեպքում երբ այն ընդհանրապես չկա և, երբ բացի դրանից ոչ մի այլ բան չկա: Այս համատեքստում կարող եմ ասել հեշտությամբ ինձ ոչ մի բան չի տրվել, բազմաթիվ խոչընդոտներ եմ հաղթահարել և երբեք այդպիսի միտք չեմ ունեցել, որ գեղեցկությունն օգնեց թե խանգարեց:
Ինձ համար որպես ինձ տրվող գնահատական կարևոր եմ համարել իմ մասնագիտության մեջ պրոֆեսիոնալ համարվելը և իմ ամենօրյա աշխատանքով ես այդ նշաձողն եմ դրել: Թերևս, ես չէ, որ պիտի փաստեմ՝ որքանով է դա ինձ հաջողվել, բայց գործընկերներիս հետ հարաբերութուններն ինձ թույլ են տալիս ասել, որ ինձ մոտ ստացվում է:
3(42)
Իրեն քննարկողների մասին.
Ժամանակի հետ սկսել եմ պակաս կարևորել, թե մարդիկ ինչ են խոսում իմ մասին: Ասում են՝ կարծիքներն են կառավարում աշխարհը, բայց մեծ նշանակութուն ունի քննադատողի անձը: Երբ կարծիքը անհատական դրսևորում ունի, կարելի է լսել, իմանալ կարծիք հայտնողի մտադրությունը, տեսնել նրա արտահայտած կարծիքի ու քննադատության տակ թաքնված բովանդակությունը:
Պետք է շրջապատված լինել այնպիսի մարդկանցով, ովքեր կարող են ասել և՛ լավը, և՛ վատը: Ես միայն ուրախ կլինեմ ականջալուր լինել: Իսկ թե ինչ կասեն մարդիկ… Նրանք միշտ էլ պետք է ինչ-որ բան ասեն:
4(33)
Վախեր.
Վախենում եմ մենակ մնալուց, ինձ հարազատ մարդկանց կորցնելուց: Միայն դրանից: Այլ վախեր չկան…