«Հասարակությունը բավական ոգեւորված է համաժողովրդական շարժման հաղթանակով, երբ ի վերջո ՀՀ քաղաքացիներին հաջողվեց հրաժարական պարտադրել անպարտելի թվացող Սերժ Սարգսյանին: Միայն թե, հիմա ոգեւորությունը, ազատությունը երբեմն այլ դրսեւորումներ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս օրերին բուհերի որոշ ուսանողներ, որոնք հանրահավաքների մասնակցության պատճառով չեն ներկայացել քննություններին, հիմա արդեն փորձում են խուսափել դրանք հանձնելուց, դասախոսներին պարտադրելով նշանակել իրենց գնահատականներն առանց քննության: 
Իսկ եթե ոչ, ուսանողները «սպառնում են» դասերին չներկայանալ, ճանապարհ փակել եւ այլն: Եվ սա, չնայած շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հորդորին, որ ուսանողները գնան դասի, սովորեն հանձնարարված դասերը: Թերեւս, Փաշինյանը եւս մեկ հայտարարությամբ պետք է հանդես գա, որով կոչ անի ուսանողներին սովորել ու պատշաճ կատարել պարտականությունները եւ շարժման հաշվին խույս չտալ ուսումնառության ընթացքում ցուցաբերած թերացումներն ուղղելուց: