«Մեր տեղեկություններով՝ տևական ժամանակ մամուլում բարձրացված խնդիրների ու չարաշահումների հետ­քերով Շիրակի պետական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը հրաժարական կտա այսօր կամ երկուշաբթի: ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թի­մը դիտարկում է նախկին ռեկտոր՝ ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը:
 

Շիրակի պետական համալսարանի դասախոսները սկսել են հակառակ գործընթացը՝ համոզելու Վարդևան Գրիգորյանին, որ իրենք միշտ հոգով եղել են նախկին ռեկտորի թիմակիցները և ստիպված են եղել աշխատել ՀՀԿ-ական Սա­հակ Մինասյանի հետ:
 
«Առավոտը» փորձեց Սահակ Մինասյանից ճշտել իր հավանական հրաժարականի մասին տեղեկությունը, բայց նա չարձագանքեց մեր հեռախոսազանգերին»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: