«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն իր շարքերից հեռացրեց պատգամավոր Աղվան Վարդանյանին, քանի որ նա դեմ գնաց կուսակցության որոշմանը և դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Վարդանյանը մի  սրտաճմլիկ տեքստ գրեց՝ փորձելով ապացուցել, որ ինքն առաջնորդվել է սկզբունքներով և ոչ թե դրանց հակասող հրահանգով:
 
Բոլորին է հայտնի, որ Աղվան Վարդանյանին Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկելու հրահանգը տվել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ում հետ Վարդանյանը ոչ միայն քավոր-սանիկական հարաբերություններ ունի, այլև նրանից անմիջական ֆինանսական կախվածություն: Այնպես որ, սկզբունքներից ով ուզում է թող խոսի, բայց Աղվան Վարդանյանը կարող է խոսել միայն փողից ու անձնական շահից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: