«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ երեկ երեկոյան տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Խաչատուր Սուքիասյանի և Իշխան Զաքարյանի հանդիպումը:
 
Այս հանդիպումը հետաքրքիր է այնքանով, որ վարչապետի ընտրության ժամանակ ապրիլի 17-ի ԱԺ նիստում, երբ թեկնածու Սերժ Սարգսյանը խոսում էր հանգած հրաբուխների մասին, նկատի ուներ Խաչատուր Սուքիասյանին և Գագիկ Ծառուկյանին:
Սարգսյանն ակնարկում էր, որ եթե հանգած հրաբուխները չբզբզան, ներքաղաքական լարվածությունը չի թուլանա, ցանկանալով հասկացնել, որ ինքը տեղյակ է, թե ովքեր են կանգնած Փաշինյանի ակտիվության հետևում»: