Ռուսաստանում մեկնարկել են հակապուտինյան ցույցեր, որոնք ունեն «Նա մեր ցարը չէ» կարգախոսը: Ցույցերն առաջնորդում է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:
 
Բողոքի ակցիաներն իրականացվում են Ռուսաստանի տարբեր քաղաքներում`Մոսկվայում, Վլադիվոստոկում, Խաբարովսկում, Իրկուտսկում, Յուժնո-Սախալինսկում, Կոմսոմոլսկ-նա-Ամուրեումև այլ վայրերում:
Մոսկվայում և Պետերբուրգում իշխանությունները հրաժարվել են արտոնել բողոքի ցույցերը: Բառնաուլում կան բերման ենթարկվածներ:
Հայտնի է, որ Կրասնոյարսկում բերման են ենթարկել նաև Նավալնու շտաբի ղեկավար Յանա Գերասիմովային,ում մեղադրում են զանգվածային միջոցառումների իրականացման կանոնների խախտման հոդվածով:
Հավելենք նաև, որ Սամարայում ցուցարարները բարձրացրել են Հայաստանի դրոշը, իսկ որոշ քաղաքներում վանկարկել են «Хотим как в Aрмении» արտահայտությունը: