Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան գլխավոր տոնածառի լույսերը կրկին վառվեցին
Պաղեստինի Բեթղեհեմ քաղաքի կենտրոնում տեղադրված գլխավոր տոնածառի լույսերը վերստին վառվում են, չնայած ի նշան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ բողոքի, դրան անջատման վերաբերյալ հաղորդումներին: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
 
Ավելի վաղ տեղական զանգվածային լրատվամիջոցները հաղորդել էին, որ Բեթղեհեմի եւ Ռամալլահի գլխավոր հրապարակներում Սուրբ Ծննդյան տոնածառերի լույսերը հանգցվել էին հանրահավաքների սկսվելուց հետո:
 
Քրիստոսի Ծննդյան տաճարի առջեւի հրապարակում կանգնեցված է գունագեղ տոնածառ՝ զարդարված խաղալիքներով եւ դրասանգներով, որոնք փայլփլում են զանազան գույներով:
 
Տոնածառի շուրջը փակոցներով ոչ մեծ ցանկապատ է: