ՀՀ կրթության և գիտության նախարարի պարտականությունները կատարող փոխնախարար Վահրամ Մկրտչյանը Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպում կունենա մայիսի 7-ին:
Հենց այս հանդիպմամբ պայմանավորված՝ համալսարանի ուսանողների անժամկետ նստացույցը դադարեցվեց մինչև մայիսի 7-ը: «Արմենպրես»-ի թղթակցին բողոքի ակցիայի մասնակիցները տեղեկացրին, որ ՀՀ ԿԳ նախարարությունից հաստատելով նախարարի պարտականությունները կատարող փոխնախարարի այցը՝ խնդրել են ուսանողներին այս ընթացքում դադարեցնել բողոքի ակցիաները, ինչին ուսանողները համաձայնել են:
Բուհում կրքերը բորբոքվեցին մայիսի 4-ին, երբ ռեկտորի որոշմամբ աշխատանքից ազատվեց պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը` ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը։ Մեկ ամիս առաջ ռեկտորը աշխատանքից ազատել էր նաև բուհի դասախոսներ Գագիկ Համբարյանին և Հովհաննես Խորիկյանին, որոնք դեռ 2017 թվականին բաց նամակ էին հղել` ներկայացնելով Մինասյանի չարաշահումները։ Մայիսի 5-ին բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին բուհի ռեկտորի հեռացումը, աշխատանքից ազատումը, ով ի դեպ նաև հանդիսանում է ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար