Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել շամպայն պահանջող ուղևորուհու պատճառովՄոսկվա-Ցյուրիխ չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Շտուտգարտում անկարգապահ ուղևորուհու պատճառով, որը շամպայն էր պահանջում:
 
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, խոսքը ռուսական ծագմամբ Շվեյցարիայի 44-ամյա քաղաքացուհու մասին է, որը թռչում էր բիզնես դասով: Նա բարձր ձայնով գոռալով ալկոհոլ էր պահանջում:
 
Անձնակազմի անդամները որոշել էին մերժել նրա այդ խնդրանքը, ինչին կինը ագրեսիվ է արձագանքել: Դրանից հետո օդաչուն որոշել է արտակարգ վայրէջք կատարել Շտուտգարտի օդանավակայանում, որտեղ կնոջը դիմավորել է ոստիկանությունը: