
Կենդանիների իրավապաշտպան ֆոնդը ներկայացնում է Ջասթիս (անգլերենից թարգմանաբար նշանակում է արդարություն) մականունով ձիու շահերը: Հայցը ներկայացվել է ձիու նախկին տիրոջ՝ 51-ամյա Գուենդոլին Վերչերի դեմ:
Մեղադրանքում նշվում է, որ Վերչերի անփույթ վերաբերմունքը հանգեցրել է նրան, որ կենդանին տառապում է ավելորդ քաշից, ոջիլներից և մաշկային վարակից: