Ավտոբուս նստած մարդը քնել էր: Հավանաբար գիշերային հերթափոխից էր գալիս կամ հոգնեցուցիչ օր էր ունեցել: Մարդիկ իջնում ու բարձրանում էին, իսկ նա անխռով ննջում էր: Ոչ ոք չէր փորձում արթնացնել մարդուն: Գուցե արդեն անցել էր իր կանգառը, գուցե պետք էր զգուշացնել: Միայն թե ուղևորները նայում էին նրան, հետո զգույշ շրջանում էին և իջնում իրենց կանգառներում` թողնելով նրան խաղաղ քնի մեջ:
 
Երևի ճշմարիտ է, որ ամեն բան իր հատուցման գինը պիտի ունենա: Ու նույնիսկ մարդու անմեղ քունը պիտի պատժվի կանգառի կորստով: