Այս օրերին Հայաստանում կատավող իրադարձություններին հիացմունքով է հետևում ամբողջ քաղաքակիրթ աշխարհը: Անգամ մեր հարևան Ադրբեջանի բնակիչներն են տպավորված հայերի կամքի ուժով: Եվ, իսկապես, չէր սխալվում մեծն պոետը, երբ պատգամում էր, որ մեր միակ փրկությունը մեր միասնական  ուժի: Համաժողովրդական ընդվզման այս բացառիկ կազմակերպվածությունը եկավ փաստելու, որ եվրոպական արժեքների, ժողովրդավարության ակունքը Հայաստանն է եղել:
Ուրիշ ոչ մի երկրում, ոչ մի ժամանակագրության մեջ չի եղել հեղափոխության նման դրսևորում:
Այդ հեղափոխությունը հնարավոր եղավ իրագործել ամենամեծ զենքով, իսկ այդ զենքի անունը՝ Սեր է:
Պետությունը սկսվում է ընտանիքից, ու նայելով, հետևոլ Նիկոլի և Աննայի հարաբերությունների անկեղծ ջերմությանը, հոգատարությանը, միանգամից պարզ է դառնում, որ պետության հիմքը ամուր է:Գաղտնիք չէ,որ յուրաքանչյուր քաղաքական գործչի համար չափազանց կարևոր է հանրությանը ներկայանալ՝ հոգատար ամուսնու և ծնողի դերում, քանի որ դա դրական է ազդում վերջինիս ստատուսի և վարկանիշի վրա, սակայն շատ դեպքերում դա զուտ ցուցադրական բնույթ է կրում:
Բայց սա այդ դեպքը չէ, այստեղ չկա ձև՝ կա բովանդակություն, չկա կեղծ ժպիտ՝ կա անկեղծ ուրախություն:
Նիկոլը  կնոջ հետ ծանոթացել է 1995թ. «Մոլորակ» թերթի խմբագրությունում, երբ Նիկոլն արդեն ճանաչված լրագրող էր, իսկ Աննան առաջին կուրսեցի, ով գնացել էր խմբագրություն նյութ հանձնելու:
Աննայի բնութագրմամբ՝ Նիկոլը հիանալի ամուսին ու հայր է։ Չնայած հագեցած աշխատանքային գրաֆիկին, հասցնում է ժամանակ անցկացնել երեխաների հետ։
Նիկոլ Փաշինյանը հաճախ է կնոջը ծաղիկներ նվիրում։
Փաշինյանն ու կինը հաճախ են այցելում թատրոն։ Տանը նրանք անգամ արկղ ունեն, որում պահում են իրենց այցելած բոլոր ներկայացումների տոմսերը։ Աննան Նիկոլ Փաշինյանին պարգեւել է երեք դուստր և մեկ որդի:
Եվ ահա, Նիկոլի ու Աննայի սերը վարակիչ դարձավ մի ամբողջ ժողովրդի համար ու նպատսեց այս, իրապես թավշյա հեղափոխության կերտմանը: