Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Ուրախ եմ տեղեկացնել, որ Սերժ Թանկյանը մայիսի 7-ին՝ ժամը 20.05-ին կժամանի Երևան։ Պատրաստվենք դիմավորման հզոր արարողության: Ն. Փաշինյանը հայտնում է նաև, որ վաղը 20:05-ին նա անձամբ կդիմավորի Թանկյանին օդանավակայանում, ապա 21:00-ին նրանք կլինեն Հանրապետության հրապարակում և ելույթներ կունենան: