Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու իրողությունների ֆոնին, հատկապես մե քեֆ, մե ուրախություն է տիրում  ԵԿՄ-ականների շրջանում:
 
Տարածված լուրերի համաձայն, գեներալ Մանվելի մերձավոր շրջապատում, մի քանի օր է, ինչ քեֆ-ուրախություն, ու կերուխում են կազմակերպում՝ անկեղծանալով որ ամեն ինչ դեռ առջեւում է ….
Ըստ նույն լուրերի, ԵԿՄ–ականներից շատերը բացահայտ անկեղծանում են, որ իրենք վաղուց են դժգոհել  օրվա իշխանություններից, եւ որ ներկա գործընթացների համար շատ ուրախ են:
Ի դեպ, Էջմիածնում, ու հատկապես ԵԿՄ-ականների շրջանում տիրող տրամադրությունների շուրջ, ArmenianInfo.am-ն փորձեց ստանալ նաեւ ԵԿՄ վարչության նախագահի խորհրդական Վարդան Վարդանյանի կարծիքը, ով լսելով հարցը պատասխանեց.
«ԵԿՄ-ն մեզ պատերազմ պարտադրած թուրքին խաղաղություն է պարգևել և դարձել բանակի հիմքը: Այն ժամանակ Վազգեն Սարգսյանն ասաց, որ եթե վարչության կազմում լինեն միայն պատերազմի մասնակիցներ, այն կվերածվի ծերացող կառույցի , և որոշվեց,որ կառույցում լինեն և մտավորականներ, և երիտասարդներ:
Ապա կառույցը սկսեց ղեկավարել Մանվել Գրիգորյանը, ով այն ավելի ընդլայնեց և հզորացրեց: Այսօր էլ, անկախ երկրում տիրող իրավիճակներից, մենք մեր աշխատանքն ենք անում, մենք միշտ սահմանապահների կողքին ենք:
Հավանաբար հիշում եք, թե ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ 20 ժամվա ընթացքում հավաքվեցին 3000-ից ավելի երկրապահներ և կանգնեցին մեր տղաների կողքին: Այսօր էլ, երկրապահը միշտ զբաղված է այդ գործերով:
Երկրապահի համար մեծ հաշվով կարևոր չէ` ով կլինի իշխանություն: Մենք շարունակելու ենք մեր գործն անել:
Չնայած, մենք միշտ կապ ենք պահում իշխանության հետ, սակայն անձը չի հետաքրքրում: Կարևորը՝ լավ ղեկավար լինի : 
Իսկ ինձ համար, եթե իհարկե իմ կարծիքն ինչ–որ մեկին հետաքրքրում է , լավ է ՝ եթե լինի Նիկոլ Փաշինյանը: Բնականաբար, երկիրը չի կարող  միեւնույն մարդկանց ձեռքում լինել, պետք է երբեմն փոփոխությունների գնալ: 
Իսկ խնջույնքի, քեֆի մասին ես ձեզանից եմ լսում: Ես առավոտից երեկո լինում եմ վարչությունում, բայց նման բանի ականատես չեմ եղել: