Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանըԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քարոլին Մյուգարին և Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին։
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է համահայկական խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղղությամբ Ամերիկայի հայկական համագումարի բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաև՝ արտգործնախարարության հետ շարունակական համագործակցությունը։
 
Անդրադարձ է արվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։ Հանգամանալից քննարկվել են համահայկական օրակարգի հարցեր: