Մայիսի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչաան վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի ավագ քննիչ Դավիթ Սարգսյանը միջնորդություն է ներկայացել Երևան քաղաքի ընդհանուր իրավասությայն դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Աշտարակ քաղաքի բնակիչ, 23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանի նկատմամբ, ով կասկածվում է մայիսի 4-ին Երևանի Շենգավիթ վարչական տարածքում 26-ամյա Գոռ Գասպարյանին դանակի մի քանի հարվածներով սպանելու մեջ և նրա նկատամամբ քննիչ Դ.Սարգասյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 14 հոդվածի հատկանիշով: