Երգչուհի Զարուհի Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր երգի տեսանյութը, որն արվել է 2014 թվականին, ու դրան կից գրել է.
Չես կարող սեր քարոզել՝ տարածելով ատելություն և չարություն, արդարություն պահանջել՝ քննադատելով և չընդունելով այլ կարծիք կամ մոտեցում։ Ուրախ եմ, որ այս պայքարում հայտնի և ճանաչված դեմքերը չեն, որ ստիպել են մարդկանց գալ հրապարակ։
Սա եղել է Հայաստանի քաղաքացիների գիտակցված քայլը, պայքարը և դժգոհությունները բարձրաձայնելու ցանկությունը, որն ամենակարևոր ձեռքբերումն է։ Իսկ արտիստները ժողովրդի թշնամիները չեն․ նրանք միշտ եղել են ազգի կողքին թե՛ ուրախ, թե՛ դժվար պահերին։ />
Համբերությունն ու հավատը մեր կյանքի ուղեկիցներն են եղել վերջին տարիների ընթացքում։ Մեր սերունդը տեսել է փոփոխություններ, ապրել զրկանքներով և ունեցել դժվար օրեր, սակայն հույս և սպասում ունեինք՝ մի օր լավ է լինելու,բայց ոչ մեկ օրում։
Մարդը միշտ ձգտելու է ազատության և արդարության՝ անկախ մասնագիտությունից։ Հուսամ այլևս չի օգտագործվի «մեկ ա մեզանից ոչինչ կախված չի» արտահայտությունը։