«Эхо Москвы» ռադիոկայանի խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը  հայտնել է,որ  Կրեմլում նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի հեղափոխական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպման կազմակերպման համար:
 
Պուտինի ու Փաշինյանի հանդիպումն ամենայն հավանականությամբ կկայանա մոտ մեկ շաբաթից՝ մայիսի 14-ին, ՌԴ Սոչի քաղաքում, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրվելուց հետո,նշել է նա: