Այսօր լրատվական մի շարք կայքերում գրվեց այն մասին, որ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ ՀՀ առաջին փոխվարչապետի ամենալավ թեկնածուն է:
 
Խաչատուր Սուքիասյան Ալբերտի (ծնվ. 1961, սեպտեմբերի 15, Երևան), տնտեսական և քաղաքական գործիչ, հայտնի գործարար։ Երեք անգամ ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, անկուսակցական։ «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիրն է։
 
1996 թ. - ընտանիքին պատկանող բոլոր արտադրական, շինարարական ձեռնարկություններն ու սպասարկման օբյեկտներն ընդգրկվում են «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որի նախագահն է եղել մինչև 2005 թ., երբ ՀՀ Սահմանադրության նոր տարբերակի համաձայն հրաժարական է տալիս կոնցեռնի նախագահի պաշտոնից և մնում այդ կառույցում որպես ձեռնարկությունների բաժնետեր։
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հսկիչ փաթեթը պատկանում է Սուքիասյանների ընտանքին։ Այս բանկի բաժնետերերից է նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (25 տոկոսը)։
 
Խաչատուր Սուքիասյանը հանդիսանում է inLOBBY GmbH ընկերության նախագահը։ Ընկերությանն է պատկանում առցանց հյուրանոցային պատվերների ամրագրման գլոբալ համակարգ։ Նա նաև արդյունաբերողների և գործարարների միության հիմնադիրներից մեկն է։
 
Քաղաքական գործունեությունը՝
1999 թ. - Երևանի թիվ 12 ընտրատարածքից, 2003 թ. թիվ 15 ընտրատարածքից, այնուհետև 2007 թ. թիվ 10 ընտրատարածքից ընտրվել է ԱԺ պատգամավոր։
 
Խաչատուր Սուքիասյանը եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի անդամ, մասնակցել է նաև Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:
 
2008 թ. մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։ 2009 թ. - հրաժարական է տվել և վայր դրել ԱԺ պատգամավորական մանդատը։
Խաչատուր Սուքիասյանը գուցե շատ հայրենասեր մարդ է և իր չափով հնարավոր ամեն բան անում է Հայաստանի զարգազման համար, սակայն երկրին պիտանի լինեու համար, պարտադիր չէ զբաղեցնել քաղաքական պաշտոն և այն էլ պետության գործադիր մարմնում:
 Ինքս շատ եմ հարգում Խաչատուր Սուքիասյանի մարդ տեսակը, բայց պետք է բացառել՝ վերջինիս այդ պաշտոնում նշանակելը, և ահա թե ինչու...
Համաժողովրդական այս մեծ ընդվզման թիրախը միայն Սերժ Սարգսյանը կամ ՀՀԿ-ն չէ: Այս պայքարը միտված է՝ նրանց կողմից ու նրանց կառավարման հետևանքով ստեղծված անօրինակության տապալմանը, երբ օլիգառխը դառնում է պատգամավոր, երբ տգիտությամբ աչքի ընկնող անձինք դառնում են դպրոցի տնօրեններ կամ զբաղեցնում բարձր պաշտոններ:
Ցավոք սրտի այս շարքը կարելի է երկար շարունակել, և ահա այս շարքի ընդհհատման մասին է, որ պետք է մտածենք:
Թերսևս Խաչատուր Սուքիասյնն ինքն էլ դեմ կլիներ զբաղեցնելու նման պաշտոն, քանի որ նա իր բիզնես գործունեթյամբ շատ ավելի մեծ օգուտ կարող է բերել իր երկրին, քան իբրև առաջին փոխվարչապետ կամ մեկ այլ պաշտոնյայի դիրքում գտնվելու պարագյում: Տվյալները վերցված են հայկական Վիքիպեդիա հարթակից: