Յուրաքանչուր ծաղիկ գեղեցիկ է յուրովի․․․
Այսօր` սեպտեմբերի 9-ը, Գեղեցկության միջազգային օրն է: Շատ երկրներում գեղեցկության մրցույթներն անցկացվում են հենց սեպտեմբերի 9-ին:
 
Հայաստանում այդ օրվա մասին գեղեցիկ սեռից քչերն են հիշում։ Բայց ահա դրա մասին չի մոռացել Ռուզաննա Խաչատրյանը՝ ֆեյսբուքյան  էջում տեղադրելով իր լուսանկարը ու նաև գրառումը․
 
Ruzanna Khachatryan
Այսօր գեղեցկության համաշխարհային օրն է
Ով պահպանում է գեղեցիկը տեսնելու ունակությունը, երբեք չի ծերանում: 
Ֆրանց Կաֆկա
 
ՀԳ Գրառումները շատ են, բազմազան ու, մթնոլորտը բարի է։ Երևի ճիշտ է, որ գեղեցկությունն էլ բարության նման մեղմացնում է։ Եվ գիտե՞ք ինչն է հետաքրքիր․ շատ կանայք, աղջիկներ շնորհավորում են Ռուզաննայի տոնը, գովերգում նրան, մոռանալով, որ այսօրը նաև իրենց տոնն է։ Չէ՞ որ յուրաքանչուր ծաղիկ գեղեցիկ է յուրովի․․․
 
Հասմիկ Բաբաջանյան