Սենսացիոն լուրեր սկսվեցին տարածվել այն մասին, որ մահամերձ մի աղջկա հիվանդասենյակի մոտ հայտնվել է հրեշտակ, որից հետո աղջիկն ապաքինվել է:
Այն օրը, երբ դա պատահել է, աղջկա ծնողները պետք է մի դժվար որոշում կայացնեին` անջատել աղջկա արհեստական շնչառությունն ապահովող սարքերը, քանի որ 14 ամյա Չելսին ծնված օրվանից տանջալի կյանքով էր ապրում:
Նրա ապրած ամեն մի օրը պայքար էր մահվան դեմ, ինչը և՛ իրեն, և՛ հարազատներին մեծ ցավ էր պատճառում:
Այն ժամանակ, երբ դեռ աղջիկը նոր էր ծնվել, բժիշկներն ասել էին, որ նրան ապրելու ընդամենը 36 ժամ է մնացել, սակայն չորս ամիս վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո, աղջիկ կենդանի է մնում…
Մինչ Չելսիի երկու տարին լրանալը, նրան կրկին հիվանդանոց են տեղափոխում թոքերի բորբոքումով, և այդ ժամանակ սկսում են ի հայտ գալ հիվանդությունների մի ամբողջ փունջ, որոնք աղջկան գամում են անկողնուն:
Աղջկա մոտ հայտնաբերում են հիդրոցեֆալիա (գլխուղեղի ջրակալում), մահացու վտանգավոր վարակներ, իսկ 2008 թվականի հուլիսին բժիշկները փոքրիկի օրգանիզմից երեք լիտր ջուր են դուրս քաշում:
Աղջկա հարազատները անդադար աղոթում էին նրա համար: Եվ այն օրը, երբ պետք է տեղի ունենար աղջկա վիրահատությունը, նրա բոլոր հարազատները հավաքվել էին հիվանդասենյակում՝ հուսալով ու հավատալով լավագույնին:
Սակայն իրավիճակը դուրս է գալիս բժիշկների վերահսկողությունից և դառնում ճգնաժամային:
Եվ հենց այդ ժամանակ էլ Չելսիի ծնողները որոշում են անջատել երեխայի արհեստական շնչառությունն ապահովող սարքերը՝ հուսալով Աստծո կամքին…
Ոչ ոք չգիտեր՝ կապրեր՞ աղջիկը, թե՞ ոչ: Եվ միայն մայրը հաստատակամորեն հավատում էր փրկությանը:
Հանկարծ վերակենդանացման բաժանմունքում, որտեղ տեղի էր ունենում վիրահատությունը, տեսախցիկը ֆիքսում է լուսավորվող մի անհայտ բան:
-Այդ վառ լույսը հայտնվեց մոնիտորին,- պատմում է Քոլին Բենթոնը,- Ես նայեցի նրան և բացականչեցի՝ «Աստվա՛ծ իմ, սա հրեշտակ է»:
Նա փորձում է նկարահանել այդ հրաշալի տեսիլքը տեսախցիկով, սակայն չի ստացվում, բայց երկրոդ փորձից, այնուամենայնիվ, ստացվում է:
Հրեշտակի պատկերն օգնում է կնոջը, երբ նա աղջկա դեմքից հանում են թթվածնային դիմակը:
Ի զարմանս և՛ հիվանդանոցի աշխատակիցների, և՛ ընտանիքի անդամների՝ աղջիկը ինքնուրույն շնչում է:
Ինչպես հետո պատմում է աղջկա հայրը՝ «դիմակը հանելուց հետո նրա կյանքի ցուցանիշները եղել են ամենաբարձրը վերջին ժամանակների ցուցանիշների հետ համեմատած»:
Աղջկա դեմքի գույնը վերականգնվում է:
Բուժքույրերից մեկն անգամ ասել էր, որ հիվանդանոցում իր աշխատած տասնհինգ տարիների ընթացքում նման դեպք նա առաջին անգամ էր տեսնում:
Մինչև հիմա բժիշկները չեն կարողանում հասկանալ այդ հրաշալի բժշկության պատճառը և կրկին ու կրկին վերանայում են հիվանդանոցին տեսախցիկները, որտեղ երևում է, որ վերակենդանացման բաժանմունքի դռների մոտ վճռական պահին հայտնվում է ոչ երկրային լույսուվ վառվող մի թևավոր օբյեկտ:
Այդ պահապան հրեշտակը երևում է նաև այն նկարի մեջ, որն արել էր Չելսիի մայրը. «Եթե ինչ-որ մեկը կասկածում է կատարվածի իսկության մեջ, դա ինձ բացարձակ չի անհանգստացնում,- ասել է Քոլին Բենթոնը,- Ես գիտեմ, թե ինչ եմ տեսել, և իմ նկարած նկարը կեղծիք չէ»:
Այսպիսով, Չելսի Բենթոնի ապաքինումը դառնում է սենսացիա: Երկու շաբաթ անց Չելսիին դուրս են գրում հիվանդանոցից, և, չնայած որ նրա մոտ դեռևս կային առողջական խնդիրներ, աղջիկը շարունակում է ապրել ու հաճախել դպրոց:
Իսկ նրա երջանիկ մայրն ասում է, որ այդ դեպքը ստիպել է իրեն և շատ ուրիշներին փոխվել և իրերին այլ աչքերով նայել:
Մայրն իր և դստեր ապրած ամեն մի օրը համարում է հրաշք և հաստատ գիտի, որ Աստված կա և ամեն բան Նրա ձեռքերում է: