Այսօր երեկոյան Երեւանի Հանրապետության հրապարակում կհերթապահեն ԱԻՆ-ի մեքենաները, այս կապակցությամբ նախարարությունը հայտնում է.
 
Այսօր՝ մայիսի 7-ին, մայրաքաղաք Երեւանի Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը. հաշվի առնելով այս կապակցությամբ Հանրապետության հրապարակում սպասվող հավաքի ընթացքում մարդկանց զանգվածային կուտակումները՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել զգուշություն: Զանգվածային հավաքների ընթացքում խորհուրդ է տրվում.
- մանկահասակ երեխաների թողնել տանը.
- չվերցնել կտրող-ծակող կամ ապակյա իրեր, ձեռքի պայուսակ եւ չկապել փողկապ.
- հետն ունենալ խմելու ջրի պաշար՝ ոչ ապակյա (պլաստիկ) շշով.
- մասնակիցներից որեւէ մեկի ինքնազգացողությունը վատանալու դեպքում հնարավորինս արագ ազատել հարակից տարածքը՝ ապահովելու համար թթվածնի ազատ հոսքն ու բժիշկների մուտքը՝ օգնություն ցուցաբերելու համար: 
Խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ցուցաբերել զգուշություն եւ հնարավորիս զերծ մնալ ցանկացած տիպի հրագործական միջոցների կիրառումից, քանի որ դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, հատկապես, եթե մարդկանց հագին կա սինթետիկ, դյուրավառ հագուստ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության հրապարակում տեղադրվող բեմահարթակի մոտակայքում հերթապահելու է 3 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա: