Դեռ մի քանի տարի առաջ սրտի նոպան ու սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում էին մարդկանց մահացության հիմնական պատճառը, սակայն ներկայում մարդիկ սովորել են տարբերել սրտի կաթվածի ախտանշանները խնդիր ի հայտ գալուց անգամ մեկ ամիս առաջ, ինչը թույլ է տալիս ժամանակին միջոցներ ձեռնարկել և խուսափել առողջական լուրջ խնդիրներից:
 
Հարկ է հիշել, որ գոյություն ունեն մի շարք յուրահատուկ ախտանշաններ, որոնց միջոցով օրգանիզմը նախազգուշացնում է կաթվածի բարձր հավանականության մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ախտանշաններից 7-ը, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:
 
1.      Հոգնածության զգացում
 
Առանց որևէ պատճառի ի հայտ եկող հոգնածության զգացումը լուրջ ախտանշան է, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել, քանի որ այն գրեթե միշտ վկայում է օրգանիզմի հետ կապված որևէ խնդրի մասին:
 
2.      Կրծքավանդակում ճնշման զգացողություն
 
Սա սրտի նոպայի մասին վկայող ամենատարածված ախտանշանն է, ուստի առանց որևէ պատճառի ի հայտ եկած ցավոտ զգացողությունների կամ ճնշման դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ:
 
3.      Շնչառության հետ կապված խնդիրներ
 
Ծանր շնչառությունն ու հևոցը նույնպես կարող են վկայել սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների մասին, ուստի անհրաժեշտ է շատ ուշադիր լինել և ժամանակին միջոցներ ձեռնարկել:
 
4.      Քնկոտություն
 
Առողջական խնդիրների մասին վկայող վառ ախտանշան է նաև էներգիայի և ուժերի պակասը: Սա է պատճառը, որ քրոնիկական հոգնածության ու քնկոտության դեպքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև սրտանոթային համակարգի առողջությանը:
 
5.      Գլխապտույտ
 
Առանց որևէ պատճառի ի հայտ եկող գլխապտույտներն ու սառը քրտինքը շատ հաճախ վկայում են սրտի նոպայի առաջացման բարձր հավանականության մասին:
 
6.      Մրսածություն
 
Նման դեպքերում հաճախ վատանում է արյան շրջանառությունը, ինչի հետևանքով օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ թթվածին և իմունային համակարգը թուլանում է:  Սա է պատճառը, որ հաճախակի մրսածության դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել սրտանոթային համակարգի առողջությանը, խթանել արյան շրջանառությունն ու ամրապնդել իմունային համակարգը:
 
7.      Առիթմիա
 
Առիթմիայի դեպքում խանգարվում է սրտի կծկումների հաճախականությունը, ինչը կարող է խիստ վտանգավոր լինել: Նման դեպքերում հարկավոր է շատ զգույշ լինել և անպայման խորհրդակցել բժշկի հետ: