Հիշեցնենք, որ Երևան է ժամանել աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը:
 
Սերժ Թանկյանը սատարում էր Հայաստանում սկիզբ առած շարժմանը եւ պարբերաբար հանդես էր գալիս հայտարարություններով ու կոչերով:
 
Րոպեներ առաջ, հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը և Սերժ Թանկյանը ելույթով և կոչերով հանդես եկան: 
 
Փաշինյանի ելույթի ժամանակ անսպասելի ու ծիծաղաշարժ միջադեպ գրանցվեց:
Փաշինյանը՝ խոսելով Սերժ Թանկյանի մասին, պատահմամբ անվանեց նրան՝ Սերժ Սարգսյան, ինչը ստիպեց հրապարակում գտվող ժողովրդին բարձր ծիծաղել. անմասն չմնացին նաև Փաշինյանն ու Սերժ Թանկյանը: