ԳՄ նիստ էր հրավիրված, որի ընթացքում վիճաբանություն է եղել Գագիկ Բեգլարյանի և Գևորգ Կոստանյանի միջև։
 
Գևորգ Կոստանյանը փորձել է բարևել Բեգլարյանին, ով կանգնած է եղել այլ ՀՀԿ-ականների հետ: Բեգլարյանը ի պատասխան Կոստանյանի բարևի հայհոյել է նրան, որից հետո նրանք հարվածել են իրար:
Բեգլարյանի և Կոստանյանի ջրերը դեռ 2016 թվականից մեկ առվով չեն հոսում: Բանը նրանում է, որ Կոստանյանի գլխավոր դատախազ եղած ժամանակ Բեգլարյանի մտերիմների նկատմամբ գործեր հարուցվեցին:
Հարուցված գործերը խոցել են Բեգլարյանի սիրտը ու նա Կոստանյանին դեռևս իր թշնամին է համարում: