Մի խումբ հայ երիտասարդներ, իրենց կոչ-խնդրանքով են ցանկանում դիմել Նիկոլ Փաշինյանին և Սերժ Թանկյանին:
 
Հայստանն այս օրերին, իսկապես, զարթոն է ապրում: Հայ ժողովրդին հաջողվեց անել մի բան, որ, թերևս, ոչ մի երկրում ու ոչ մի ժամանակագրության մեջ չի հաջողվել և ոչ մի ժողովրդի, ոչ մի պետության:
Հայաստանը դարձավ աշխարհում միակ երկիրը, որտեղ հեղափոխությունն իրագործվեց առանց որևէ զոհի:
Իսկ այս ամենը մեզ հաջողվեց անել մեր հավատի, միասնության, համառության ու համախմբածության շնորհիվ:
Արդեն այսօր, մայիսի 8-ին, տեղի կունենա Եվրատեսիլ 2018 երգի մրցույթը: Հեղափոխության այս թոհ ու բոհ մեջ այս մրցույթն ասես լրիվությամբ մոռացության է մատնվել: Իհարկե սա տրամաբանական ու սպասելի վիճակ էր, որին, սակայն, արեժ նոր թափ տալ:
Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցում է սկսած 2006 թվականից։ Հայաստանում մրցույթը հեռարձակում է Հանրային հեռուստաընկերությունը։
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում 10 մասնակիցներ՝ Սևակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Կամիլ շոուն, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը, Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրա» ռոք-խումբը  հանդես եկան իրենց կատարումներով՝ պայքարելով «Եվրատեսիլ-2018»-ի ուղեգրի համար:
 Միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանն իր «Քամի» երգով։ Նա  վաստակեց 24 միավոր: 
Եվրատեսիլ 2018-ը տեղի կունենա Եվրատեսիլ 2017 թվականի հաղթող երկրում՝ Պորտուգալիայում` Լիսաբոնում։
Սևակ Խանաղյանը նույնպես անմասն չի նմացել համաժողովրդական այս ընդվզումից և իր աջակցություն է հայտել՝ այս պայքարին:
Իսկ հիմա ցանկանում եմ կոչ-խնդրանքով դիմել հեղափոխական պայքարի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ով կարողացավ համախմբել մի ամբողջ ժողորդի, և համաշխարհային հռչակ ու սեր վայելով՝ Սերժ Թանկյանին:
Այս օրերին աշխարհի բոլոր հայերի համախմբվածությունը գտվում է բացառիկ բարձր աստիճանի վրա և բացի այդ, ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռած է Հայաստանի վրա:
Դիմում ենք Ձեզ մի խնդրանքով, որ մայիսի 8-ին՝ ժողովրդի հաղթանակից հետ, երբ կգաք հանրապետության հրապարակ տոնելու այդ իրադարձությունը՝ Ձեր կոչը հղեք աշխարհով մեկ սփռված հայերին, որ նույն համախմբվածությամբ քվեարկեն Հայաստանը՝ Եվրատեսիլ 2018-ին ներկայացնող Սևակ Խանաղյանի օգտին: 
Իհարկե, սա վարչապետի մաշտաբի գործ չէ, սակայն Ձեր հայրենասիրությունը, ժողովրդականությունը տեսնելով և զգալով է, որ թույլ ենք տալիս մեզ նման խնդրանք:
Հասել է պահը, որ վերջապես հաղթենք նաև այս միջազգային հեղինակավոր մրցությում, որին որ այդքն տարիներ ձգտել ենք: