Մրգերի նախընտրությունը կարող է վկայել ոչ միայն համեղ մթերքի և առողջ ապրելակերպի նկատմամբ ձեր սիրո մասին, այլև բացահայտել ձեր բնավորությունն ու սեքսուալ ակտիվությունը: Այս եզրակացությանն են եկել ամերիկացի հոգեբանները, որոնք 1 տարի հարցում են անցկացրել հարյուրավոր մարդկանց շրջանում՝ պարզելու համար որոշակի մրգեր օգտագործելու և սեքսում նախընտրությունների միջև կապը:
Խնձոր
Խնձոր սիրողներն առանձնանում են կոշտ և ուղիղ բնավորությամբ, նրանք գիտեն՝ ինչ են ուզում կյանքից և գնում են դեպի իրենց նպատակը: Հաճախ նրանք լավ և գործադիր աշխատակիցներ են, իշխող ղեկավարներ, հաջողակ բիզնեսմեններ: Սակայն սեքսուալ առումով այդ մարդկանց չի կարելի դասել կրքոտ սիրեկանների շարքին, նրանք նախընտրում են ավելի հանգիստ և սահուն հարաբերություններ:
Տանձ
Տանձի սիրահար կանայք փափուկ, նուրբ և կանացի են, զուրկ չեն հմայքից և կրակից: Նրանք հիմնականում ռոմանտիկ են, որոնք սիրում են համընդհանուր ուշադրություն: Սեքսուալ առումով նրանք հրաշալի զուգընկերուհիներ են, բայց մի քիչ միանման:
Դեղձ
Դեղձի սիրահարները սառը, անզգա տիկնիկներ են արտաքինից, տաք հոգով՝ ներսից: Նրանք իսկապես բաց են լինում միայն լավ ծանոթ միջավայրում կամ շատ մտերիմ մարդու առաջ՝ մնացած ժամանակ նախընտրելով մնալ ընդհանուր խմբի մեջ: Իրենց զուգընկերոջը նրանք անմնացորդ կնվիրվեն, նրան սիրով ու հոգատարությամբ կշրջապատեն: Սեքսուալ հարաբերություններում ևս թեթև ու անկաշկանդ են, ցանկացած փորձարկման կգնան:
Խաղող
Խաղող սիրողները հավատարիմ ընկեր են: Նրանց կարելի է գաղտնիքներ վստահել և վստահ լինել, որ կպահեն: Նրանք բավական փակ են շրջապատի հետ: Սեքսուալ հարաբերությունների առումով բավական արագ են «անցնում գործի», և «առաջին հանդիպման սեքս չկա» կարգախոսը նրանց համար չէ: Նրանք արագ տրվում են նոր հետաքրքրությունների, արագ էլ մարում են: Խաղողի սիրահարները մենակություն չեն սիրում, բայց նրանց, ովքեր իրենց սիրով ու հոգատարությամբ կշրջապատեն, առատորեն կվարձատրեն:
Արքայախնձոր
Արքայախնձոր (անանաս) սիրում են իսկական էսթետներն ու հրաշալին գնահատողները: Նրանց հատուկ են կշռադատվածությունն ու ռացիոնալությունը, նրանք հստակ գիտեն՝ ինչ պետք է անել, երբ ու ինչպես: Եթե անանաս սիրող աղջկա ծրագիրն ընթանա, ինչպես պետք է, նա կդառնա հավատարիմ ընկերուհի և կին, պատրաստ է իր կեսի համար իրագործել ամենայուրահատուկ սեքսուալ երևակայությունները:
Նարինջ
Նարնջի սիրահարները (նաև թուրինջի) համարվում են «սովորական», համեստ, երբեմն նույնիսկ փակ: Որպեսզի ձեր առաջ բացվի այդ մրգի ներքին փափկությունը, պետք է շատ ջանք թափել: «Նարինջն» աստիճանաբար կբացվի ինչպես փոխհարաբերություններում, այնպես էլ սեքսուալ կյանքում: Թող հույզերի պայթյուն չլինի, փոխարենը՝ հիստերիաներ էլ չեն լինի:
Կիվի
Կիվի սիրող կինը շատ քմահաճ է: Նա սեփական կանոնների և սկզբունքների մի ամբողջ փունջ ունի, ինչի պատճառով նրա համար դժվար է շփվել շրջապատի հետ: Բայց այդ տեսակի ամբողջ կանոնադրությունն ընդունելու դեպքում նա կբացահայտվի որպես փափուկ և դրական մարդ: Դա վերաբերում է նաև երկրորդ կեսի հետ հարաբերություններին. պետք չէ միշտ զգացմունքայնություն և վառ կիրք ակնկալել, բայց հավատարիմ և հասկացող ընկեր լիովին կարող եք ունենալ: