Փողոցային մրցարշավների սիրահար սկանդալային Մառա Բաղդասարյանը դիմել է  Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչություն իր վարորդական իրավունքները վերադարձնելու խնդրանքով։
 
Մոսկվայի Դորոգոմիլովսկի դատարանի մամուլի խոսնակ Անաստասիա Տատարուլյան հայտնել է, որ Բաղդասարյանը Մոսկվայի ոստիկանության համապատասխան ստորաբաժանում հայց է ներկայացրել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
 
Բաղդասարյանը դրանով խնդրում է վարորդական իրավունքի հանձնման մերժումն անօրինական ճանաչել եւ պարտավորեցնել վերացնել իրավունքների եւ ազատությունների խախտումը վարորդական իրավունքի հանձնման միջոցով Հայցը կքննվի մայիսի 18-ին։ Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանը մեկն էր Gelandewagen–ի մրցավազքի ոսկյա երիտասարդության հետ կապված պատմության դերակատարներից։ Դրանից հետո նա մի քանի անգամ կալանավորվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար։
 
Բացի այդ, նրա մոտ հայտնաբերվել են նաեւ առողջական խնդիրներ՝ համաձայն գործի նյութի՝ նա տառապում է էպիլեպսիայով։ Դատարանի որոշմամբ՝ Բաղդասարյանը զրկվել է վարորդական իրավունքից, եւ այն հետ կարող է ատանալ միայն բժիշկների համաձայնությամբ։