48-ամյա տրանսգենդերը՝ Մեծ Բրիտանիայի Բրայտոն քաղաքից, ցնցել է իր անկեղծ խոստովանությամբ: Կրիստալ Վորեն անունով կինը (նախկինում՝ Քրիստոֆեր Սնոուդեն), խոստովանել է, որ սեքսով է զբաղվել երկու հազար տղամարդու հետ, սակայն իր զուգընկերներին չի պատմել իր անցյալի մասին․ նա գտնում է, որ դա «բացարձակ կարևոր չէ»:
 
 
«Որպես օրենք, դա պատահական սեքսն է, և ես հնարավորություն չեմ ունենում զուգընկերներիս պատմելու անցյալի մասին: Եվ ինչո՞ւ պետք է ես դա անեմ: Ես կասկածում եմ, որ ուրիշ կանայք անկողին մտնելուց առաջ պատմում են իրենց վիրահատությունների մասին: Հիմա ես կին եմ, կարևորը դա է»,- ասում է Վորենը:
Հիսուն տարեկանում Կրիստալը հույս ունի իր ունեցած զուգընկերների թիվը հասցնել երեք հազարի: Նրա խոսքերով՝ այսպիսով նա փոխհատուցում է այն ժամանակվա համար, որ անց է կացրել «սխալ» սեռ ունենալով: