Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը եկավ իր նոր աշխատավայր՝ Բաղրամյան 26-ում տեղակայված ՀՀ վարչապետի նստավայր: Այստեղ հավաքվել էին մի շարք քաղաքացիներ, որպեսզի դիմավորեն Փաշինյանին: Նրանք հայտնեցին. «Եկել ենք շնորհավորելու մեր վարչապետին»: Տեղի ունեցավ ՀՀ 16-րդ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողություն: Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան- 26 այցելեց իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: