Մենք չենք համարում ճիշտ համագործակցությունը նոր իշխանության հետ, նոր կառավարությունում աշխատելը՝ անկախ նրանից, թե ինչ կառավարություն այն կկոչվի՝ անցումայի՞ն, ազգային համաձայնությա՞ն թե՞ այլ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Քաղաքական երկերեսանիություն կհամարվեր որևէ պաշտոն զբաղեցնելը նոր կառավարությունում», — հավելեց քաղաքական գործիչը: