Ավելորդ քաշը ոչ միայն հաճելի չէ, այլև կարող է դառնալ առողջական լուրջ խնդիրների առաջացման պատճառ, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են հնարավորինս արագ ազատվել այդ խնդրից: Գոյություն ունեն բազմաթիվ սննդակարգեր ու վարժություններ, որոնք կօգնեն ազատվել ավելորդ քաշից, սակայն հաճախ դրանք առաջացնում են կողմնակի բարդություններ, իսկ կորցրած կիլոգրամները որոշ ժամանակ անց վերադառնում են:
 
Սակայն մասնագետները մշակել են մի եռօրյա սննդակարգ, որը ոչ միայն արդյունավետ է, այլև անվնաս: Այս դիետայի օգնությամբ կարելի է ընդամենը 3 օրում ազատվել մինչև 5 կգ ավելորդ քաշից: Ընդ որում՝ այն թույլ չի տա քաղցած մնալ և կհագեցնի օրգանիզմն անհրաժեշտ սննդարար տարրերով:
 Սննդակարգը.
 
 Ժամը 9:00-ին՝ բուսական թեյ և վարսակի շիլա՝ չամիչով ու ընկույզներով,
 
·Ժամը 12:00-ին՝ հնդկաձավարի շիլա հավի կրծքամսով և բանջարեղեն,
 
· Ժամը 15:00-ին՝ խաշած կամ ջեռոցում պատրաստված ձուկ բանջարեղենով,
 
·Ժամը 18:00-ին՝ 2 հատ խաշած հավկիթ, բանջարեղեն կամ կաթնաշոռ և մի բաժակ թեյ,
 
 Ժամը 20:00-ին՝ 1 հատ թուրինջ կամ նարինջ:
 
Այս կերպ հարկավոր է սնվել 3 օր, ինչը կօգնի ազատվել մինչև 5 կգ ավելորդ քաշից: Սակայն հարկ է հիշել, որ առավել լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է նաև լինել ֆիզիկապես ակտիվ:
 
Բացի այդ, դիետայից հետո նախկին սննդակարգին վերադառնալու դեպքում կորցրած կիլոգրամները շատ արագ կվերադառնան, ուստի առաջին հերթին անհրաժեշտ է կարգավորել սննդակարգը, բացառել արագ սնունդը, տապակած մթերքը, քաղցր գազավորված ըմպելիքներն ու այլ վնասակար մթերքը: Շատ կարևոր է նաև ֆիզիկական ակտիվությունը, ուստի հարկավոր է պարբերաբար մարզվել և հնարավորինս շատ քայլել: