ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հրաժարական է տվել: 
Սարգսյանը ուղերձով է հանդես եկել՝ ուղղված Զինված ուժերի զինծառայողներին՝ հայտնելով, որ դադարեցնում է իր աշխատանքը որպես պաշտպանական գերատեսչության ղեկավար: 
«Քաղաքական իրադարձությունների բերումով՝ իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը: Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոն է, և նրա աշխատանքի արդյունավետությունը ուղիղ կախված է համախոհների թվից: Շնորհակալ եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ: Աստված պահապան մեր զինվորին ու սպային»,- իր ուղերձում ասել է Վիգեն Սարգսյանը: 
Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը  զբաղեցնում էր ՊՆ նախարարի պաշտոնը 216 թվականի հոկտեմբերից: