ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ծանոթ է իր դստեր՝ Նարեի նամակին, որ դեռ մի քանի օր առաջ տարածվեց համացանցում:   «Ես ծանոթացել եմ շատ ուշ, գիշերը, որովհետև տանը չեմ եղել, ինձ լրագրողներն են զանգել, ասել, որ այդպիսի բան է Նարես գրել:   Երեխայի մտածումներ են, մեծ աղջիկ է արդեն, շուտով 16 տարեկան կդառնա, ամենակարևորը՝ ինքն իրեն տեսնում է Հայաստանում, իսկ մնացածը ես սուբյեկտիվ եմ, չեմ կարող իմ երեխայի գրածը մեկնաբանել: Ամեն դեպքում ազնիվ է գրել»,-ասաց Շարմազանովը:
 
http://henaran.am/362552.html