
Բայց թե ինչ հարստություն ունի, դու սուս։ Կույր չեմ, «տեսնում եմ նրա նստել- վեր կենալը, շարժուձևը» ու երբեմն ինքս ինձ մտածում եմ՝ հո ունեցածը ձեռից չեն առնելու՞, ինչու՞ է «լաց լինում»։
Հետո նման մարդկանց հետ շփվելով հասկացա, որ մարդ ինչքան շատ է ունենում, այնքան շատ է «լաց լինում»։ Մարդ ինքան հարուստ է լինում, այնքան «նրա տանը հացը չի ուտվում»։
Անցնեմ նման մի կոնկրետ թեմայի։ Մամուլում շրջանառվում է, որ Բաբլոյանը դիմել է Հերմինե Նաղդալյանին, ով բյուջեին իր հեռախոսազրույցով 3,5 միլիոն դրամի վնաս է հասցրել, որ այդ հարցը իր անձնական միջոցներով լուծի։ Նա էլ պատասխանել է, որ ինքը սնանկ է, չի կարողանում նույնիսկ իր վարկերը սպասարկել:
Հերմինեն «լաց է լինում», երբ այնքա՜ն մարդու է լացացրել։ Բայց դե Հերմինեի «սկսկալը, լացելը քաղաքական իմաստ ունի»։ Հանքիշխանուհին չի մտածու՞մ, որ վերևներում անգամ գիտեն, թե ինքը քանի ատամ ունի, մենք հե՜չ․․․
Հասմիկ Բաբաջանյան