
Հարցին՝ արդյո՞ք Պաշտպանության նախարար եղած ժամանակ ներդրված ծրագրերը կարող են ավտոմատ կերպով շարունակվել, Վիգեն Սարգսյանը նկատեց, որ իրենք անում են ամեն բան, որ եկող թիմը կարողանա դրանք շարունակել:
«Բոլոր ծրագրերն ունեն իրավական հիմնավորում, ֆինանսավորում, պարզ է, մնում է՝ դրանք կանոնակարգել»,-ասաց Սարգսյանը՝ նշելով, որ ծրագերի կատարումը լիարժեք կախված է նոր թիմի պատրաստակամությունից և քաղաքական կամքից:
Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև հայ-ռուսական համագործակցությանը և նշեց, որ բազմից խոսվել է հեղափոխության գործում ռուսական կողմի դիրքորոշմն մասին, և վստահ է, որ նոր թիմը կանի ամեն բան՝ Ռուսաստանի հետ ռազմական կապերը պահելու համար:
«Վարչապետ Փաշինյանի հետ երեկ այդ մասին մանրամասն խոսել ենք և հույս ունեմ, որ եղած կապերն ավելի արդյունավետ կդարձնեն, ինչը նաև ԱԺ-ում խոստացավ պարոն Փաշինյանը»,-ասաց Սարգսյանը: