Բարությունը առողջության և երջանկության գրավականն էԲարության հինգ դրական ազդեցություն:
 
Բարությունը երջանկացնում է: 
 
Երբ որևէ բարի բան ենք անում որևէ մեկին, ոչ միայն մեզ լավ ենք զգում, այլև ինչ-որ ձայն մեր հոգու խորքից հուշում է, որ սա հենց մեր էությունն է:
 
Բարությունն ամրապնդում է սրտի առողջություն:
 
Բարի գործերն ուղեկցվում են ջերմ զգացումներով, որը ուղեղում և ամբողջ մարմնի մեջ առաջացնում է օքսիտոցին:
 
Սա կարևոր է սրտանոթային համակարգի համար. դուրս է հանում ազոտի օքսիդը, ինչի արդյունքում լայնանում են արյունատար անոթները, և իջնում է արյան ճնշումը:
 
Բարությունը՝ երիտասարդության աղբյուր: 
 
Կա արագ ծերացման երկու հիմնական պատճառ՝ ազատ ռադիկալները և բորբոքումները. սրանք ոչ առողջ ապրելակերպի հետևանքներ են:
 
Մի կարևոր հետազոտություն ցույց է տվել, որ օքսիտոցինը իջեցնում է ազատ ռադիկալների և բորբոքումների առաջացման հավանակությունը և արմատապես դանդաղեցնում  ծերացման պրոցեսը. հաղորդում է charismamag.com-ը:
 
Բարությունը բարելավվում է հարաբերությունները: 
 
Բարությունը նվազեցնում է զգացմունքային հեռավորությունը մարդկանց միջև: Բարության կապը մարդկանց միջև ամրապնդում է հարաբերությունները, զարկ տալիս նոր հարաբերությունների ձևավորմանը: Սա ազդում է մինչև անգամ մեր գեների վրա:
 
Բարությունը վարակիչ է:
 
Մեր դրսևորած բարությունը ստիպում է, որ մյուսներն էլ բարի լինեն. այն վարակի նման տարածվում է: Ինչպես ջրի կաթիլը, ջրի վրա ընկնելով, ալիքներ է տարածում, այնպես էլ բարության կաթիլն է թողնում իր լուսավոր ազդեցության ալիքները մարդկանց կյանքում: