Եթե Փաշինյանն ինձ համագործակցության առաջարկ աներ, իմ կարծքին իր մասին կփոխվեր:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն՝ ի պատասխան հարցին՝ արդյո՞ք վարչապետ Փաշինյանից առաջարկ ստացել է համատեղ աշխատելու: 
Վիգեն Սարգսյանը, սակայն, նշեց, որ այս օրերին մի քանի խողովակներով եղել են քննարկումներ, եղել  են պաշտոնյաներ, որոնք առաջարկել են իրեն մնալ և շարունակել պաշտոնավարել, որոնք, սակայն, ինքը չի ընդունել:
«Ես ասել եմ, որ իմ պատասխանը հանրայնորեն լինելու է և ցանկալի չի նոր կառավարության հետագա գործունեության համար, ես ասել եմ Նիկոլ Փաշինյանին, թե ինչու եմ բացառում իմ մասնակցությունն այդ կառավարության կազմում»,-ասաց Սարգսյանը: